Թրամփը խոստացել է պատասխանել Հնդկաստանին ռուսական Ս-400 hամակարգի գնման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում պատասխան կտա Հնդկաստանին ռուսական Ս-400 համակարգերը ձեռք բերելու համար։

«Հնդկաստանը կիմանա։ Դուք կտեսնեք դա ավելի շուտ, քան կարծում եք», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները չի արձագանքելու Հնդկաստանի կողմից ռուսական համակարգերի ձեռքբերմանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հնդկաստանի ցամաքային զորքերի շտաբի ղեկավար Բիպին Ռավաթը, Դելին գիտակցում է, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական Ս-400 համակարգի գնման պատճառով։

«Չնայած դրան, Հնդկաստանը շարունակելու է անկախ քաղաքականություն վարել», - ընդգծել էր Ռավաթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը և Հնդկաստանը համաձայնագիր էին կնքել Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ։

Ինչպես հայտնում էր Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այս համակարգի հինգ օրինակը Հնդկաստանի համար կարժենա 5,43 միլիարդ դոլար։ Այսպիսով Հնդկաստանը կդառնա Ս-400 զենիթահրթիռային համակարգը ձեռք բերող երրորդ երկիրը Չինաստանից և Թուրքիայից հետո։

Ս-400-ը զենիթահրթիռային նորագույն համակարգ է բարձր հեռահարությամբ։ Նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ցամաքային տեղակայման օբյեկտների ոչնչացման համար։ Գործողության հեռահարությունը հասնում է 400 կիլոմետրի։ Կարողանում է խոցել թիրախները մինչև 30 կիլոմետր բարձրության վրա։

Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին այս համակարգերի ձեռքբերման բանավոր պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ 2016 թվականին։

Հատկանշական է, որ հնդակական բանակի զինտեխնիկայի 70%-ը ռուսական կամ խոհրդային արտադրության է։ Ռուսաստանը Հնդկաստանին մատակարարում է տարեկան մի քանի միլիարդ դոլարի զինամթերք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.