Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Հայաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային ավտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելելու է Հայաստան։ Այս մասին Բոլթոնը գրել է իր թվիթերյան էջում։
Նշվում է, որ այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին նախանշված տարածաշրջանային շրջագայության շրջանակում։ Բոլթոնը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան։
«Հոկտեմբերի 20-ին ես կայցելեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ հանդիպելու մեր գործընկերներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության հետ կապված հարցերում ամերիկյան շահերն առաջ մղելու համար», - գրել է Բոլթոնը։