Նիդերլանդների պաշտպանության նախարարը հայտնել է ՌԴ-ի հետ կիբերպատերազմի մասին

Ռուսաստանի և Նիդերլանդների միջև կիբերպատերազմ է սկսվել։ Այս մասին հայտարարել է Նիդելանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլեվենդը։

«Ռուսները ազդում են մեր ընտրությունների և ժողովրդավարական այլ գործընթացների վրա։ Մեզ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել։ Պետք է դադարել միամիտ լինել», - նշել է պաշտպանության նախարարը՝ հիշեցնելով, որ հունվարին ավարտվում է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների ժամկետը։

Ի թիվս այլ պատասխան միջոցառումների՝ նախարարը խոսել է նաև հետախուզական ծառայություններին հատկացվող միջոցների ավելացման անհրաժեշտության մասին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի «հակազդել կիբերհարձակումներին»։

Նախորդ շաբաթ Բեյլեվենդը հայտարարել էր, որ իրենք կարողացել են կանխել Քիմիական զենքն արգելող կազմակերպության վրա կատարված կիբերհարձակումը, որն, ըստ հոլանդական կողմի, կատարել էին ՌԴ չորս քաղաքացիներ։ Նշվում է, որ ցանցահենները փորձել են հասանելիություն ստանալ նաև МН17 թռիչքի կործանման փաստաթղթերին։

Նիդերլանդների հետ միաժամանակ նման մեղադրանքներով հանդես եկան Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Կանադան։ Նրանք պնդում էին, որ ՌԴ Հետախուզության գխավոր վարչոթյան սպաները փորձել են կիբերհարձակումներ իրականացնել ամբողջ աշխարհում։

Համաձայն մեղադրանքների՝ հարձակման թիրախ են եղել ԱՄՆ-ի ընտրական համակարգը, Westinghouse միջուկային ընկերությունը, բրիտանական մի հեռուստաալիք, մի շարք երկրների հակադոպինգային կազմակերպություններ, USADA և WADA սպորտային կազմակերպությունները, FIFA-ն և այլն։

Ռուսական կողմը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «նախապես ծրագրված հերթական քարոզչական ակցիա»։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20181014/1530630532.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.