Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Գազայի հատվածին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ սրանով իրենք պատասխանում են Գազայի հատվածից իսրայելական Բեեր Շեվա քաղաքի ռմբակոծությանը։ Հատկանշական է, որ շուրջ 200 հազար բնակչություն ունեցող այս քաղաքում ոչ ոք չի տուժել, այն դեպքում, երբ հրթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա։

Պաղեստինյան կողմից կորուստների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։

Սա այս տարվա մեջ արդեն հինգերորդ դեպքն է, երբ կողմերը փոխանակվում են հրթիռային հարվածերով և ռմբակոծություններով։

Վերջին օրերին Իսրայեի վարչապետը և պաշտպանության նախարարը խոսում են Գազայի հատվածում գործով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը «դաժան հարված» հասցնելու անհրաժեշտության մասին, որպեսզի վերջինս դադարեցնի ագրեսիվ գործողությունները։

Նշենք, որ պաղեստինցիներն արդեն մի քանի ամիս է՝ Գազայի հատվածում ակցիաներ են իրականացնում մարտի վերջին սկսված «Վերադարձի մարշի» շրջանակներում։ Իսրայելցի զինվորականների հետ բախումներն առավել ագրեսիվ բնույթ են կրում հատկապես ուրբաթ օրերին, երբ ավանդական աղոթքից հետո փողոցներ են դուրս գալիս հազարավոր արաբներ։ Այս ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն զոհվել է 198 արաբ, ավելի քան 22 հազարը՝ վիրավորվել է։

Ավելի վաղ Իսրայելը սպառնացել էր դաժան պատասխան տալ Գազայի հատվածից հրեական պետության նկատմամբ կատարվող յուրաքանչյուր հարձակմանը կամ ոտնձգությանը։ Ի պատասխան՝ ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարները խոստացել են ավելի մեծ քանակությամբ ցուցարարներ կենտրոնացնել Իսրայելի հետ սահմանին։

«Ոչինչ չի կարող խանգարել մարդկանց շարունակել իրենց քայլերթը հանուն սեփական նպատակների իրականացման և սեփական հողում արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.