Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերություններն արագորեն վերականգնվում են․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական երկրների միջև հարաբերություններն արագորեն վերակագնվում են, սակայն Եվրոպական Հանձնաժողովը գտնվում է այնպիսի պետությունների ազդեցության տակ, որոնք դեմ են Մոսկվայի հետ կապերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես գիտեք, այժմ ակտիվորեն վերականգնվում են մեր հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Չեմ կարող նույնն ասել Եվրահանձնաժողովի մասին», - RT France, Paris Match և Figaro թերթերին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը դեռ գերին է այն բանի, «ինչն ընդունված է անվանել «համերաշխություն», «կոնսենսուս», երբ պետությունների փոքր խումբը, որը դեմ է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ հաստատելուն, ստիպում է մնացած բոլորին պահպանել շփման ցածր մակարդակը»։
«Ես համոզված եմ, որ Եվրոպական Միության ապագայի վերաբերյալ մեր երկխոսությունների ընթացքում արտահայտվող ազգային շահերը կապահովեն այն բարեփոխումները, որոնք մասին խոսում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այն կարտահայտվի նաև կոնսենսուսով, այլ ոչ թե փոքրամասնությունը կկարողանա արգելափակել այն։ Փոխարենը կընտրվի միջին տարբերակ, և Եվրահանձնաժողովը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի հենվի նեգատիվ փոքրամասնության վրա։ Կարծում եմ՝ մենք հավերժ չենք տեսնի այն իրավիճակը, երբ ՌԴ-ի հետ Եվրամիության հարաբերությունները որոշում է Միությունից դուրս եկող պետությունը», - ավարտել է Լավրովը։