Կերչի քոլեջում տեղի ունեցած սպանդի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Ղրիմի Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով առողջապահության նախարարության տվյալներին։

«Մահացել է ևս մեկ աղջիկ։ Այսպիսով՝ զոհերի թիվը հասավ 21-ի», - ասել է լրատվականի զրուցակիցը։

Այս տեղեկությունը հաստատել են նաև Ղրիմի՝ աղետների կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները՝ նշելով, որ տուժածը մահացել է հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ղրիմի Կերչի քոլեջի 18-ամյա ուսանողը զինված եկել էր ուսումնական հաստատություն, գործարկել էր պայթուցիկ սարք, այնուհետեև սկսել էր անկանոն կրակել իր ճանապարհին հանդիպած մարդկանց ուղղությամբ։

ՌԴ քննչական կոմիտեն նախ քրեական գործ էր հարուցել ահաբեկչության հատկանիշներով, սակայն ավելի ուշ, նոր փաստերի համադրությամբ և քննությամբ պարզվել էր, որ տեղի ունեցածն ահաբեկչություն չէ։ Քրեական գործի հոդվածը փոխվել էր։

Հանցագործը՝ 18-ամյա Վլադեսլավ Ռոսլյակովն, ինքնասպան է եղել։

Հոկտեմբերի 18-ին Ղրիմում հայտարարվել է եռօրյա սուգ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.