ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան բնակելի տներ է ռմբակոծել Սիրիայի Դեր Զոր նահանգում

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի բնակելի տներին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Սիրիայի ռազմական աղբյուրներին։

«Այո, դա տեղի է ունեցել։ Այսօր կոալիցիայի ավիացիան ռմբակոծել է անմեղ մարդկանց տները՝ այդպիսով օգնելով հենց Իսլամական պետության ահաբեկիչներին», - ասել է լրատվականի զրուցակիցը։

Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են զոհերի և վիրավորների մասին, որոնց թիվը ճշտվում է։

Հոկտեմբերի 16-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ Վլադիմիր Սավչենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և Պենտագոնի վերահսկողության տակ գտնվող քրդական զորամիավորումները ձևացնում են, թե պայքարում են ահաբեկիչների դեմ։

Նրա խոսքով՝ ամերիկամետ ուժերի անգործության պատճառով ահաբեկչական խմբավորումներն ամբողջական վերահսկողություն են հաստատել Եփրատ գետի արևելյան ափի երկայնքով՝ շուրջ 20 կիլոմետր՝ Հաջին և Էլ Սուսա բնակավայրերի միջև։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.