Լեհաստանը ողջ Արևմուտքին կոչ է անում համախմբվել Ռուսաստանի դեմ

Արևմուտքը պետք է համախմբվի Ռուսաստանի դեմ։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի  ընթացքում հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը։

«Ռուսաստանը ռազմավարական անվտանգության մարտահրավեր է ոչ միայն Լեհաստանի, այն նաև տարածարշրջանի և մայրցամաքի համար։ Այս մարտահրավերը կարող է հասնել նաև համաշխարհային մակարդակի», - ասել է Սոլոխը։

Նրա խոսքով՝ Մոսկվան փորձեր է ձեռնարկում համաշխարհային անվտանգությունը և աշխարհակարգը խախտելու։

«Մեր միասնությունն այժմ անհրաժեշտ է ավելի քան երբևէ։ Պետք է միավորվել ոչ միայն ՆԱՏՕ-ի շրջանակում, այլ նաև ամբողջ արևմտյան համայնքի մակարդակով։ Մեր պատասխանը պետք է լինի կոորդինացված», - ասել է բյուրոյի ղեկավարը։

Խոսելով Լեհաստանում ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին՝ Սոլոխը նշել է, որ դա ներդրում է անվտանգության ոլոտում։

«Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերվում ռազմավարական պարտավորություններին։ Սրա ամենացայտուն օրինակներից մեկը Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայության ամրապնդումն է», - ասել է նա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.