ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցնում Դեր Զորի խաղաղ բնակիչներին

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Աս-Սուսա գյուղին։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՆԱ գործակալությունը։

Հարվածների հետևանքով քանդվել է գյուղի տներից մեկը։ Տեղի ունեցածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետ միասին բնակավայրը գնդակոծել են նաև «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) զորամիավորման զինյալները։ Այն ստեղծվել է 2015 թվականին։ Զորամիավորման կազմում կռվում են հիմնականում քրդեր և արաբներ։ Հայտնի է նաև, որ SDF-ին ակտիվորեն աջակցում է ԱՄՆ-ը։

Հոկտեմբերի 20-ին միջազգային կոալիցիան կրկին հարվածներ էր հասցրել այս բնակավայրին, ինչի հետևանքով զոհվել էր 62 մարդ։

Վերջին ժամանակաշրջանում իրավիճակը Դեր Զորում բավական սրվել է։ Հաջին քաղաքում այժմ քրդական ուժերն ամերիկյան զորքի օգնությամբ անօգուտ մարտեր են վարում Իսլամական պետության դեմ։ Մոսկվայում կարծում են, որ քրդական ուժերն ընդամենը ահաբեկչության դեմ պայքարի իմիտացիա են ստեղծում՝ այդպիսով փորձելով արդարացնել ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիայում։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ Վլադիմիր Սավչենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և Պենտագոնի վերահսկողության տակ գտնվող քրդական զորամիավորումները ձևացնում են, թե պայքարում են ահաբեկիչների դեմ։

Նրա խոսքով՝ ամերիկամետ ուժերի անգործության պատճառով ահաբեկչական խմբավորումներն ամբողջական վերահսկողություն են հաստատել Եփրատ գետի արևելյան ափի երկայնքով՝ շուրջ 20 կիլոմետր՝ Հաջին և Էլ Սուսա բնակավայրերի միջև։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.