Ջոն Բոլթոնը ժամանել է Երևան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Երևան։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին», - գրել է Գրիգորյանը։

Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, Բոլթոնը Հայաստանում բացի Արմեն Գրիգորյանից հանդիպումներ է ունենալու նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացաանյանի հետ։

Բոլթոնը Երևան է ժամանել Բաքվից։ Ավելի վաղ նա եղել է նաև Մոսկվայում։ Նախատեսվում է այցելել նաև Վրաստան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.