Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա կատարված գրոհների հետևում կանգնած է ԱՄՆ-ը․ ՌԴ ՊՆ

Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա կատարված անօդաչու սարքերի զանգվածային գրոհներից մեկն իրականացվել է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռով։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

«Այն ժամանակ ավիաբազայի վրա էր ուղարկվել միաժամանակ 13 անօդաչու սարք։ Դրանք գալիս էին մեկ թիմի կողմից հրահանգավորվող մարտական կարգով։ Այդ ժամանակ Միջերկրական ծովում մոտ 8 ժամ շրջում էր ամերիկյան «Փոսեյդոն-8» հետախույզ-ինքնաթիռը», - ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ անօդաչու սարքերը ձեռքով կառավարվում էին ոչ թե ինչ-որ գյուղացու, այլ ժամանակակից ամերիկյան տեխնիկայի կողմից։

«Դրանք ղեկավարվում էին Տիեզերքից՝ հուշելով, թե որտեղ կան անցքեր։ Ավեի ուշ դրանք ոչնչացվեցին։ Ահա, այս ամենը նույնպես պետք է վերացնել», - շարունակել է Ֆոմինը։

Ռիա Նովոստի-ն գրում է, որ Սիրիայում ահաբեկիչները հաճախ են օգտագործում անօդաչու թռչող սարքեր, հատկապես՝ Հմեյմիմ ավիաբազայի վրա գրոհների ժամանակ։ Միայն այս տարվա օգոստոսին ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 47 անօդաչու սարք։

ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ «ահաբեկիչներին այս սարքերը տրամադրում են ինչ-որ ուժեր, որոնք տիրապետում են ժամանակակից այս տեխնիկային»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.