Ինդոնեզիայում վթարի է ենթարկվել Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի օդանավակայանից թռիչքն սկսելուց հետո վթարի է ենթարկվել Lion Air ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, որում ըստ նախանական տվյալների եղել է 188 մարդ, կորել է ռադարների տեսադաշտից թռիչքն սկսելուց մոտ 10 րոպե հետո։

Boeing 737-ը Ջակարտայից թռիչք էր իրականացնում ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք։

Flightradar-ի տվյալների համաձայն՝ օդանավը ծովն է ընկել Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ։ Տեղանքում շրջող քաղաքացիական նավերի խմբերը հայտնել են, որ նկատել են վթարված ինքնաթիռի կտորներ։

Սկսվել են որոնողական և փրկարարական աշխատանքներ։

Lion Air-ն Ինդոնեզիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է։ Թռիչքներ է իրականացնում Ինդոնեզիայի, Սինգապուրի, Վիետնամի, Սաուդյան Արաբիայի և Մալայզիայի 126 օդանավակայաններից։

Lion Air-ը և վերջինիս դուստր ավիաընկերությունը՝ Wings Air-ը, ընդգրկված են այն ավիափոխադրողների ցանկում, որոնց արգելած է թռիչքներ իրականացնել Եվրոպական Միության օդային տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.