Պենտագոնն իրականացրել է ռազմամթերքի՝ 21-րդ դարի ամենամեծաքանակ առաքումը Եվրոպա

Այս տարվա հոկտեմբերին Պենտագոնը Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ռամշտայն ավիաբազա է ուղարկել շուրջ 100 կոնտեյներ զենք և զինամթերք։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ռազմաբազայի պաշտոնական կայքին։

Նշվում է, որ սա ԱՄՆ-ի համար զինամթերքի մասշտաբներով ամենախոշոր փոխադրումն է Եվրոպա սկսած 1999 թվականից, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերն օդային ավելի քան 900 արշավ էին կատարել Հարավսլավիայի տարածքում։

Ինչպես հայտնում է Գերմանիայում ամերիկյան ռազմաբազայի պաշտոնական կայքը, կոնտեյներների պարունակությունը նախատեսված է «ագրեսիվ խաղացողների կողմից սպառնացող վտանգներին օպերատիվ կերպով արձագանքելու համար»։

Ռամշտայն ավիաբազան ամերիկյան ռազմաօդային ուժերի արտասահմանյան խոշորագույն հենակետն է։ Այստեղ է տեղակայված նաև Եվրոպայում ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի շտաբ-բնակարանը և, ենթադրաբար, ռազմական անօդաչու սարքերի թռիչքների կառավարման կենտրոնը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.