Ռուսաստանը և Հնդկաստանը պայմանագիր են կնքել ռազմանավերի մատակարարման մասին

Ռուսաստանը և Հնդկաստանը պայմանագիր են կնքել հնդկական ռազմածովային ուժերին երկու հածանավ տրամադրելու մասին։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով The Economic Times-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը երկու նոր նավերի մասին է, որոնք կառուցվելու են Ռուսաստանում։ Հնդկական կողմի պատվերով՝ նավերը համատեղելի են լինելու ռուս-հնդկական «БраМос» գերձայնային թևավոր հրթիռների հետ։ Պայմանագիրը, որը կնքվել է նախորդ շաբաթ, կազմում է  մոտ 950 միլիոն դոլար։

Թերթը նշում է, որ, հաշվի առնելով ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները, պայմանագրի վճարումը կկատարվի ռուփի-ռուբլի սխեմայով։

Ակնկալվում է, որ ավելի ուշ կկնքվի ևս մեկ պայմանագիր հնդկական նավատորմի համար երկու նմանատիպ հածանավ կառուցելու և մատակարարելու մասին։

Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները հայտնում էին, որ Հնդկաստանի կառավարությունը պարաստվում է Ռուսաստանի հետ պայմանագիր կնքել չորս հածանավ ձեռք բերելու մասին, որը պետք է իրականացվեր 2+2  ձևաչափով։

Կառուցվելիք նավերը նախատեսված են լինելու ինչպես սովորական նավերին, այնպես էլ սուզանավերին հարված հասցնելու համար։ Դրանք կարողանալու են թիրախներ խոցել օվկիանոսային հեռավորության վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.