Ընտրական օրենսգրքի բարեփոխումերի փաթեթը կրկին հավանության չարժանացավ Ազգային ժողովում

ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բարեփոխումների փաթեթին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ՝ զրո: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: 

«Արմենպրես»-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

ԸՕ-ի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում միասնական համամասնական ընտրակարգի, իսկ խոհրդարանի անցողիկ նվազագույն շեմն իջեցվում է մեկ տոկոսով, ինչի արդյունքում ԱԺ կանցնեն նվազագույնը չորս քաղաքական ուժեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.