Իսրայելը ողջունում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։ Այս մասին ասվում է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան էջում տեղ գտած հայտարարության մեջ։

«Իրանական ռեժիմի նկատմամբ այսօր ուժի մեջ մտնող պատժամիջոցները չափազանց կարևոր են ահաբեկչական գործունեությունից հրաժարվել ստիպելու տեսանկյունից, ինչը շատ վտանգավոր է ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», - ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի ԱԳՆ-ի թվիթերում տեղ է գտել նաև Բենիամին Նեթանյահուի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, ըստ որի՝ ինքը «երկար տարիներ կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Իրանի՝ ամբողջ աշխարհին սպառնացող ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցները»։

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին «պատմական քայլի համար»՝ նշելով, որ պատժամիջոցների հետևանքներն զգացվում են նույնիսկ հիմա, քանի որ Իրանի տնտեսությունն սկսել է սրընթաց անկում ապրել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.