Իսրայելի ՀՕՊ համակարգերը խոցել են Գազայի հատվածից արձակված հրթիռները

Նոյեմբերի 11-ի գիշերը Գազայի հատվածից պաղեստինցի ծայրահեղականները 17 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը։

«05։15-ի դրությամբ արդեն արձանագրվել էր, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 17 հրթիռ», - նշել են մամուլի ծառայությունում։ Նշվում է, որ հթրիռներից երեքը խոցվել են հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» կոչվող համակարգով։

Նոյեմբերի 11-ին իսրայելական բանակը հայտնում էր, որ Գազայի հատվածում հրաձգություն է տեղի ունեցել պաղեստինցի ծայրահեղականների հետ։ Հատկանշական է, որ ռազմական գործողությանը մասնակցող ոչ մի զինծառայող չի բռնվել։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Գազայի հատվածում իսրայելական հատուկ ծառայությունների գործողությունների հետևանքով զոհվել է 7 պաղեստինցի, ևս 7-ը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նշվում է, որ զոհվածների թվում են ՀԱՄԱՍ խմբավորման զինված թևերից մեկի երկու հրամանատարներ։

Պաղեստինյան անկլավում հերթական անգամ իրավիճակը լարվել է Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադար հաստատելու Եգիպտոսի ջանքերի ֆոնին։ Նշվում է, որ Կահիերի միջնորդությամբ կապը երկու կողմերի միջև բավական մեծ հաջողություններ է գրանցել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.