Մահմուդ Աբբասը միջազգային հանրությանը կոչ է անում միջամտել Գազայի հատվածում տիրող իրավիճակին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը միջազգային հանրությանը կոչ է արել անմիջապես միջամտել Գազայի հատվածում տիրող իրավիճակին և կանգնեցնել «Իսրայելի ագրեսիան»։

Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով պաղեստինյան WAFA գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աբբասը հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի և աշխարհի պետությունների ղեկավարների հետ՝ վերջիններիս կոչ անելով «անմիջապես միջամտել իրավիճակին և կանգնեցնել հակառակորդի ագրեսիան»։

«Անհրաժեշտ է կանխել լարվածությունը և թույլ չտալ, որ իրավիճակը տարածաշրջանում կրկին ապակայունանա», - նշել է Աբբասը։

Իսրայելի բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերջին ժամերի ընթացքում իսրայելական կործանիչները, ռազմական ուղղաթիռները և տանկերը Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ խմբավորման շուրջ 70 թիրախ։

Ավելի վաղ պաղեստինյան անկլավի տարածքից Իսրայելի ուղղությամբ էր արձակվել 370 հրթիռ, որոնցից 100-ը խոցվել էր «Երկաթե գմբեթ» համակարգերի կողմից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.