Վաշինգտոնը կարող է կասեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրագործումը․ ԵՄ-ում ԱՄՆ դեսպան
Վաշինգտոնն ունի այն միջոցները, որոնցով կարող է կանգնեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը։
Նրա խոսքով՝ գազատարի կառուցման նախագիծն աշխարհաքաղաքական է և Եվրոպան դնելու է խոցելի դրության մեջ։
«Եթե եվրոպացիները խոցել են, ապա Միացյալ Նահանգները ևս դառնում է խոցելի։ Մենք չենք ցանկանում, որ ձմռանը գազն անջատվի ճգնաժամի պատճառով», - Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ Վաշինգտոնի դիրքորոշումն այսպես է ներկայացրել դեսպանը։
«Եթե Եվրոպական Միությունը չհասկանա այդ տրամաբանությունը, ապա ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, որպեսզի կանգնեցնի այդ նախագծի կենսագործումը», - շարունակել է Սոնդլենդը։
«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը, որի վրա պետք է ծախսվի մոտ 9,5 միլիարդ եվրո, նախատեսում է կառուցել գազատար խողովակների երկու գիծ՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Այսպես՝ ռուսական գազն, անցնելով Բալթիկ ծովով, պետք է հասնի մինչև Գերմանիա։