Իսրայելցի զինվորականները ձերբակալել են 6 պաղեստինցիների

Նոյեմբերի լույս 14-ի գիշերը իսրայելցի զինվորականները ձերբակալել են 6 պաղեստնիցու, որոնք հետախուզվում էին ահաբեկչական գործունեության հետ առնչություն ունենալու կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերվա ընթացքում բանակային ստորաբաժանումների ոստիկանության և Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ Արևմտյան ափին ձերբակալել են 6 պաղեստինցիների, որոնք կասկածվում են Իսրայելի ժողովրդի դեմ ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով», - ասվում է մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հարցաքննության համար ձերբակալվածները հանձնվել են հակահետախուզությանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից պաղեստինյան զինված խմբավորումները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի տարածքը՝ ի պատասխան պաղեստինյան անկլավում հրեական պետության հատուկ ջոկատի իրականացրած ռազմական գործողությունների։ Պաղեստինցի ծայրահեղականները շուրջ 400 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 150-ը խոցվել է «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից։

Երկուշաբթի Մլադենովն իր թվիթերյան էջում գրել էր, որ ակտիվորեն համագործակցում են Եգիպտոսի հետ Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ։ Նա վերջին լարվածություններն անվանել էր «չափազանց վտանգավոր և անխոհեմ»։

Իսրայելապաղեստինյան հակամարտությունում իրավիճակը կրկին սրվել է 2015 թ․ սեպտեմբերից։ Այդ ժամանակվանից ի վեր Իսրայելում և Հորդանան գետի արևմտյան ափին հրաձգային զինատեսակներից, պայթուցիկ սարքերից և մեքենաներով հարձակումներից զոհվել է ավելի քան 50 իսրայելցի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.