Պեկինը մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու մասին Մակրոնի հայտարարությունը
Չինաստանը երբեք Եվրոպային չի սպառնացել իր զինված ուժերով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ պետք է ստեղծել համաեվրոպական զինված ուժեր ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսատանի սպառնալիքներից պաշտպանվելու համար։
«Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա մեզնից երբեք որևէ վտանգ չի սպառնացել Եվրոպային», - Պեկինում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մամուլի խոսնակը՝ հավելելով, որ եվրոպական երկրները ինքիշխան պետություններ են և իրավունք ունեն սեփական որոշում կայացնելու։
Ավելի վաղ պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նաուերթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների դաշնակիցների ռազմական ոլորտի գործողությունները չպետք է հակազդեն ՆԱՏՕ-ին, իսկ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Հյուսիսատլանտյան դաշինքը թուլանա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է ստեղծի միասնական զինված ուժեր ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից պաշտպանվելու համար։ Այս հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել ԱՄՆ նածագահ Դոնալդ Թրամփի կողմից, որը կրկին կոչ էր արել եվրոպական երկրների ավելացնել ֆինասնական ներդրումները ՆԱՏՕ-ում։