Անկարան 83 երկրից պահանջում է հանձնել ավելի քան 450 գյուլենականների

Անկարան աշխարհի 83 երկրներից պահանջում է հանձնել 452 մարդու, որոնք առնչություն ունեն իսլամական քարոզիչ, ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության՝ Գյուլենական շարժման հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան 83 երկրների ուղարկել է 452 անձանց մասին փաստաթղթեր, որոնք առնչություն ունեն Գյուլենական շարժման հետ։ Մենք պահաջում ենք հանձնել այդ անձանց», - NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, աշխատանքից հեռացվել՝ շուրջ 160 հազար պետաշխատող։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.