Հրաժարական է տվել Իսրայելի պաշտպանության նախարարը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը լրատվամիջոցների համար ունեցած հատուկ ելույթի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին։

«Այո, ես հրաժարական եմ տալիս Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից։ Անվտանգության տեսանկյունից մենք պետք է ավարտին հասցնեինք մեր գործողությունները Գազայի հատվածում։ Այն հարվածները, որոնք մենք հասցրեցինք Գազայի հատվածի ենթակառուցվածքներին, կարծում են՝ բավարար չէին։ Եթե ես մնայի պաշտպանության նախարարի պաշտոնում, չգիտեմ, թե ինչպես էի նայելու Իսրայելի հարավում բնակվող մարդկանց աչքերին», - ասել է Լիբերմանը, որի ելույթը հեռարձակել են իսրայելական գրեթե բոլոր հեռուստաալիքները։

Նա նշել է նաև, որ Իսրայելը վերջին ամիսներին սխալ քաղաքականություն է վարում։ Լիբերմանը նաև հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից պաղեստինյան զինված խմբավորումները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի տարածքը՝ ի պատասխան պաղեստինյան անկլավում հրեական պետության հատուկ ջոկատի իրականացրած ռազմական գործողությունների։ Պաղեստինցի ծայրահեղականները շուրջ 400 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 150-ը խոցվել է «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից։

Երկուշաբթի Մլադենովն իր թվիթերյան էջում գրել էր, որ ակտիվորեն համագործակցում են Եգիպտոսի հետ Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ։ Նա վերջին լարվածություններն անվանել էր «չափազանց վտանգավոր և անխոհեմ»։

Իսրայելապաղեստինյան հակամարտությունում իրավիճակը կրկին սրվել է 2015 թ․ սեպտեմբերից։ Այդ ժամանակվանից ի վեր Իսրայելում և Հորդանան գետի արևմտյան ափին հրաձգային զինատեսակներից, պայթուցիկ սարքերից և մեքենաներով հարձակումներից զոհվել է ավելի քան 50 իսրայելցի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.