ԱՄՆ-ը Սիրիայի իշխանություններին մեղադրում է Իսլամական պետության ստեղծման մեջ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է Սիրիայի իշխանությունների գործողությունների հետևանքով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

«Իսլամական պետության անդամները, որոնք հաշվվում էին մոտավորապես հարյուրներով, հասկացան, որ կա լավ հնարավորություն Ասադի ռեժիմի դեմ դուրս գալու համար, իսկ վերջինս, փոխարենը բանակցություններ վարեր, սկսեց լանյամասշտաբ գործողություններ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ինչքան էլ պարադոքսալ հնչի, դա թույլ տվեց ԻՊ-ին հավաքագրել մարդկանց, որոնք ցանկանում էին պաշտպանվել Ասադի ռեժիմի վայրագություներից։ Շուտով Իսլամական պետությունն արդեն ուներ շուրջ 35 հազարանոց բանակ և կարողացավ գրավել Իրաքի և Սիրիայի խոշոր շրջաններ», - ասել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում խանգարել սիրիացի փախստականների վերադարձի գործընթացին։

«ԱՄՆ-ի կառավարությունը սիրիացի փախստականներին չվերադառնալու կոչեր չի անում։ Մենք չենք փորձել այլ պետությունների կառավարություններին համոզել, որ վերջիններս որևէ կերպ խանգարեն փախստականներին վերադառնալ իրենց հայրենիք։ Մենք կարծում ենք, որ փախստականները պետք է իրենք որոշում կայացնեն։ Դա պետք է լինի ինքնակամ։ Վերադարձը պետք է լինի անվտանգ», - ասել է Ջեֆրին։

Նրա կարծիքով՝ փաստը, որ Ռուսաստանի բանագնացները «մշտապես փորձում են այլ պետությունների կոչ անել վերադարձնել փախստականներին, խոսում է այն մասին, որ Մոսկվան հասկանում է սիրիական ռեժիմին աջակցելու անհրաժեշտության մասին»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.