Ավստրիան հրաժարվում է դառնալ համաեվրոպական բանակի մասը
Ավստրիան իր չեզոքության պատճառով չի կարող դառնալ Եվրոպական Միության բանակի մաս։ Այս մասին, ինչպես գրում է Kurier թերթը, հայտարարել են երկրի պաշտպանության նախարարությունում։
«Մենք հիմք չունենք այս հարցով գնահատականներ տալու», - ասել է Ավստրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ համաեվրոպական բանակ ստեղծելու միտքը հակասում է իրենց երկրի սահմանադրությանը։
Նրա խոսքով՝ եթե համաեվրոպական այդ բանակի հրամանատարը հրաման արձակի, որը կարող է հակազդել Ավստրիայի շահերին, ապա ավստրիացի զինվորները չեն կարող կատարել հրամանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է ստեղծի միասնական զինված ուժեր ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից պաշտպանվելու համար։ Այս հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել ԱՄՆ նածագահ Դոնալդ Թրամփի կողմից, որը կրկին կոչ էր արել եվրոպական երկրների ավելացնել ֆինասնական ներդրումները ՆԱՏՕ-ում։
Համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը քննադատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նրա կարծիքով՝ Եվրոպայի պաշտպանությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ԱՄՆ-ի, իսկ եվրոպական միասնությունը «երբեք չի կարող փոխարինել անդրատլանտյանին»։