Սաուդյան Արաբիայի դատախազությունը պահանջում է մահապատժի ենթարկել Ջեմալ Խաշոգջիի սպանության մեղավորներին

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը պահանջելու է մահապատժի ենթարկել լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության մեղավորներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը․ տեղեկացնում է Sky News Arabia-ն։

«Մենք մահապատիժ ենք պահանջելու մեղադրյալներից հինգի՝ սպանության հրամանը տվողների և սպանությունը կատարողների համար։ Խաշոգջիի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 11 մարդու նկատմամբ։ Հետաքննության շրջանակներում ձերբակավել է 21 մարդ», - ասել է դատախազության ներկայացուցիչը։

Դատախազությունը հաստատել է, որ լրագրողն սպանվել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանի շենքում, որից հետո նրա մարմինը մասնատվել և դուրս է հանվել դիվանագիտական ներկայացուցչության շենքից։

«Խաշոգջիի սպանության հարամանը տվել է Թուրքիա ժամանած խմբի ղեկավարը։ Նրանց առաջադրանքը եղել է լրագրողին համոզելը և Սաուդյան Արաբիա տանելը։ Այս խումբ ստեղծվել է հետախուզական ծառայության նախկին ղեկավարի նախաձեռնությամբ», - պատմել է դատախազության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սպանության հրամանը տրվել է այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ Խաշոգջիին համոզել հնարավոր չէ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.