Հնդկաստանը ցանկանում է ձեռք բերել ռուսական «Իգլա Ս» համակարգեր

Հնդկաստանը պատրաստվում է Ռուսաստանից ձեռք բերել «Իգլա Ս» դյուրակիր զենիթահրթիռային համակարգ։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով The Economic Times-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրի արժեքը կկազմի մոտ 1,5 միլիարդ դոլար։ Անցկացված մրցույթի ընթացքում ռուսական համակարգերը շրջանցել են շվեդական RBS 70 NG և ֆրանսիական Mistral համակարգերին։

The Financial Express թերթի փոխանցմամբ՝ պայմանագրի արժեքը կարող է հասնել 3 միլիարդ դոլարի։

Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ նոր համակարգերը փոխարինելու են Հնդկաստանի բանակում առկա «Իգլա Մ» համակարգին։

«Իգլա Ս» համակարգը կարող է խոցել ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.