ԱՄՆ-ում արգելափակում են Թրամփի ցանկացած քայլ, որն ուղղված է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելուն․ Լավրով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած քայլ, որն ուղղված է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն, արգելափակվում է այն մարդկանց կողմից, որոնք դեմ են կառուղոցական մոտեցմանը։ Այս մասին միջազգային հարցերով ռուսական խորհրդի ընդհանուր հավաքի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորին արդեն պարզ է, որ Վաշինգտոնից կարելի է սպասել նոր ոչ ադեկվատ քայլեր, այդ թվում՝ Ռուսաստանին ուղղված։ Այստեղ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած քայլ, որը միտված է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը, միանգամից արգելափակվում է այն ուժերի կողմից, որոնք ցանկանում են շարունակել Սպիտակ տան նախորդ վարչակազմերի կործանարար մոտեցումները մեր պետության նկատմամբ», - ասել է Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը շարունակում է թիրախավորել այն պետություններին, որոնք ցանկանում են անկախ քաղաքականություն վարել։