Փտած խնձոր․ Apple ընկերությունը փլուզում է առաջացնում ամերիկյան բորսաներում

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները նվազում են խոշորագուն տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի փլուզման պատճառով։ Օրինակ Apple ընկերությունը պահանջում է սարքավորումների մատակարարներից նվազեցնել արտադրության քանակը։

Համընդհանուր տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է սմարթֆոնների և համակարգիչների արտադրողների կողմից, անիրատեսական է հնչում։ Չոր վիճակագրությունը, սակայն, փաստում է նման սցենարի հնարավորության մասին։

IHS Markit-ի տվյալներով, դեռ 2016 թ․ աշխարհում ակտիվ սմարթֆոնների թիվը հասնում էր շուրջ 4 միլիարդի։ Մասնագետները նշում են, որ 2020 թ․ այս թիվը կարող է հասնել 6 միլիարդի, այսինքն՝ մոլորակի յուրաքանչյուր չորս բնակչին բաժին կհասնի 3 սմարթֆոն։

Այսպիսով՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ տեխնոլոգիաները արտադրողներին ապահովում են ռեկորդային իրացում։

Այս տարվա օգոստոսի սկզբին Apple-ը դարձավ միակ ընկերությունը, որի կապիտալիզացիան հասավ տրիլիոն դոլարի։ Ամիսներ անց այս ցուցանիշին հասավ նաև մոլորակի խոշորագույն վերավաճառով ընկերությունը՝ Amazon-ը։

Ներդրողների իրարանցումը վերածվեց շուկայական փուչիկի, որն այժմ պայթում է։ Ամենից շատ ընկան FAANG կոնգլոմերատի (Facebook, Apple, Amazon, Netflix, Google) արժեթղթերը ։

Արժեզրկումները դարձան մի շարք անսպասելի նորությունների պատճառ։ Օրեր առաջ Amazon-ի տնօրեն Ջեֆ Բեզոսը հայտարարեց, որ իր ընկերությունը վաղ թե ուշ սնանկանալու է։

Ներդրողներին չուրախացրեց նաև The Wall Street Journal-ի հրապարակած այն լուրը, որ Apple-ում որոշել են նվազեցնել նոր iPhone-ների արտադրությունը։ Սկզբում որոշվել էր մինչև 2019 թ․ փետրվար շուկա բաց թողնել 70 միլիոն iPhone XR, սակայն ավելի ուշ որոշվեց այս թիվը կրճատել երեք անգամ։

Սրա հիմնական պատճառը Ռուսաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Թուրքիայում iPhone-ների պահանջարկի նվազեցումն է։ Իսկ Չինաստանում աննախադեպ ցածր թվով վաճառքը ցնցեց բոլորին։

Վերլուծաբանները նշում են, որ սրա հիմնական պատճառը Թրամփի սանձազերծած առևտրային պատերազմն է։ Չինացիները սոցցանցերում կոչ են անում հրաժարվել ամերիկյան արտադրանքներից՝ առաջին հերթին Iphone-ներից, և թվում է՝ այն գործում է։

Լրջագույն վնասներ են կրել ոչ միայն տեխնոլոգիական ընկերությունները, այլ նաև էականորեն նվազել են էլեկտրական սարքավորումներ արտադրող ընկերությունների ակցիաների արժեքները։

Այսպես՝ շուկայում առաջատար դիրք զբաղեցնող վիդեոքարտերի արտադրությամբ զբաղվող NVIDIA ընկերության արժեթղթերը նվազել են 46,8%-ով։

Բարդ չէ հասկանալ, թե ով է ռիկսի դիմելու հաջորդը հայտնվել այս ցուցակում։ Պրոցեսորների արտադրության ոլորտում աշխարհի առաջատարներից Intel ընկերությունը նույնպես մեծ «շանսեր» ունի արժեթղթերի նվազեցման։ Արդեն այսօր Intel-ը կորցրել է կապիտալիզացիայի 16,54%-ը։

Ավելի վաղ հեղինակավոր DigiTimes պարբերականը հաղորդել էր, որ Intel-ը պատրաստվում է չորս անգամ կրճատել արտադրության քանակը մանրածախ շուկայի համար։

Աղբյուր՝  https://ria.ru/economy/20181121/1533165168.html?referrer_block=index_day...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.