ԱՄՆ-ը միջամտել է Ինտերպոլի ղեկավարի ընտրություններին․ Զախարովա
Միացյալ Նահանգները կոպտորեն միջամտել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի նախագահի ընտրություններին՝ թույլ չտալով, որ այդ պաշտոնին ընտրվի Ռուսաստանի թեկնածուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Նախընտրական շրջանն ուղեկցվել է ապատեղեկատվության ուղղակի աննախադեպ տարածմամբ, ճնշումներով և զրպարտություններով։ Այս իրավիճակը ստեղծվել էր ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, որը դեմ էր Ռուսաստանի թեկնածուին», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն իր նպատակին հասնելու համար գործի էր բոլոր միջոցները՝ ոտնահարելով նույնիսկ սեփական սկզբունքները միջազգային կազմակերպություններում որևէ նախընտրություն չցուցաբերելու վերաբերյալ․ գործել է նաև արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Տեղի է ունեցել կոպիտ միջամտություն միջազգային անկախ կազմակերպության ներքին գործերին, որը համարվում է ապաքաղաքականացված կառույց», - շարունակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ նման երևույթները լուրջ հարված են հասցնում կազմակերպության հեղինակությանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ինտերպոլի ղեկավարի պաշտոնակատար Կիմ Չոն Յանն ընտրվել է կազմակերպության տնօրեն։ Ընտրությունները տեղի են ունեցել Դուբայում՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 87-րդ ժողովի ժամանակ։
Կազմակերպության նախկին տնօրեն Մեն Հունվեյն աշխատանքից հեռացվել էր այն բանից հետո, երբ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել էր Չինաստանում։
Ավելի վաղ ամերիկացի սենատորների մի խումբ, որոնք ներկայացնում էին երկու կուսակցություններն էլ, հրապարակել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկած իրենց նամակը, որտեղ վերջինիս կոչ են անում ամեն գնով ազդեցություն ունենալ Ինտերպոլի ղեկավարի ընտրությունների վրա՝ թույլ չտալով Ռուսաստանը ներկայացնող թեկնածու Ալեքսանդր Պրոկոպչուկին դառնալ կազմակերպության տնօրեն։
Աղբյուր՝ https://tass.ru/politika/5821266