Պակիստանում Չինաստանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակման պատասխանատվությունն ստանձնել են անջատողականները․ Reuters

Պակիստանի «Բելուջիստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումն ստանձնել է Կարաչիում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ երկրի իշխանությունները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, զինված անձինք ականապատ ավտոմեքենայով մոտեցել էին Կարաչիում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքին։ Երեք կամ չորս հոգի փորձել են ներխուժել դիվանագիտական ներկայացուցչության շենք, սակայն նրանց կանգնեցրել են տեղի անվտանգության աշխատակիցները։ Հարձակվողները եղել են նռնակներով և հրաձգային զենքերով զինված։ Սկզբում նրանք կրակ են բացել, հետո գործի են դրել նռնակները։

Հարձակման հետևանքով անվտանգության աշխատակից երկու ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Ավելի ուշ անվտանգության ուժերը ոչնչացրել են երեք զինյալների։ Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են մահապարտի գոտիներ։

Տեղի ոստիկանության պետի խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտակայքում նկատվել է երկու վառվող ավտոմեքենա։

Geo TV-ի փոխանցմամբ, ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և Չինաստանի գլխավոր հյուպատոսարան տանող ճանապարհները։ Ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.