Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ

ԱՄՆ-ի գլխավոր միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Էլ Շաաֆա բնակավայրին։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 14 մարդ։ Հատկանշական է, որ բոլոր զոհվածներն ընտանիքի անդամներ էին։

Ավելի վաղ խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակում էր տեղի ունեցել նաև Հալեպում։ Այստեղ ծայրահեղականները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից կրակ էին բացել քաղաքի արևմտյան շրջանների վրա։

Տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

Նախօրեին այտեղ հարձակում էր տեղի ունեցել նաև քլորի ռումբերով, ինչի հետևանքով տուժել էր 107 մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.