Պուտինի և Պորոշենկոյի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել․ Ուշակով

Ուկրաինայից Պետրո Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց կազմակերպելու մասին խնդրանք եղել է, սակայն խոսակցությունը չի կայացել։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել է ՌԴ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ նմանատիպ և այլ կարգի կապերի կազմակերպման համար գնահատվում են մի շարք գործոններ, այդ թվում՝ գրաֆիկի համատեղելիությունը, նպատակի վերլուծությունը և այլն։

«Հաշվի առնելով սա՝ առաջարկ եղել է, սակայն հեռախոսազրույցը չի կայացել», - ասել է Ուշակովը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ հեռախոսազրույց է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն արձագանք չի ստացել։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հեռախոսազրույց տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.