Սիրիական բանակը երկրի հարավում ոչնչացրել է Իսլամական պետության ավելի քան 270 ահաբեկչի

Սիրիական բանակը երկրի հարավային Աս Սուվայդա նահանգում ոչնչացրել է Իսլամական պետության ավելի քան 270 ահաբեկչի։ Այս մասին հայտարարել է Սիրիայում ռուսական զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Օլեգ Մակարևիչը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Մակարևիչի խոսքով՝ հարձակողական գործողությունը կատարվել է տեղանքի համար եղանակային չափազանց բարդ պայմաններում։

«Քարանձավային այդ տեղանքում հակառակորդը կազմակերպել էր խորը, մի քանի շերտով պաշտպանություն, որը հագեցած էր հակատանկային նռնականետերով, դիպուկահարներով և ականապատ դաշտերով։ Պաշտպանության բոլոր սահմաններում հակառակորդն ուներ զինամթերքի և սննդամթերքի պահեստներ», - նշել է Սիրիայում ՌԴ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը։

Մակարևիչի խոսքով՝ գործողությունն ավելի էր դժվարանում, քանի որ տանկերը և ծանր տեխնիկան չէր կարողանում ազատորեն տեղաշարժվել այդ տեղանքում, իսկ հակառակորդը զինված էր մեծ քանակությամբ հակատանկային նռնականետերով։

Սիրիական բանակին, այնուամենայնիվ, հաջողվել է բռնագրավել մեծ քանակությամբ զենքեր, այդ թվում՝ ամերիկյան հակատանկային կառավարվող 12 միավոր TOW հրթիռ։

Ռուս զինվորականի խոսքով՝ Աս Սուվայդայում գտնվող ահաբեկիչների մեծ մասն այստեղ էին եկել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.