ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Դեր Զոր նահանգի բնակավայրերից մեկին
Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական բանակի՝ երկրի արևելյան Էս Սուհնա բնակավայրի մոտակայքում գտնվող դիրքերին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20։00-ի սահմաններում։ Հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, պատճառվել է միայն նյութական վնաս։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին, ամերիկյան կոալիցիան հարվածներ էր հասցրել Դեր Զոր նահանգի Էշ Շաֆա բնակավայրին, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։