Շվեյցարիայում անցկացվել է կովերի եղջյուրները կտրելու հարցով հանրաքվե
Շվեյցարիայի քաղաքացիները մասնակցել են հանրաքվեի, որտեղ որոշվում էր կովերի և այծերի եղջյուրները կտրելու հարցը։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The Local թերթին։
Հանրաքվեն տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին։ Եղջյուրների մասին հարցը բարձրացրել էր տարեց ֆերմեր Արմին Կապաուլը։ Հասարակական շարժումների աջակցության շնորհիվ նրան հաջողվել է հավաքել անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը։
Նա առաջարկում է ոչ թե արգելք դնել «կովերի նկատմամբ դաժան վերաբերմունքի վրա, այլ ընտրության հնարավորություն տալ այն ֆերմերներին, որոնք չեն կտրում իրենց անասունների եղջյուրները»։ Կապաուլի խոսքով՝ այդ միտքն իր մոտ հղացել է հենց կենդանիների հետ շփվելուց։
«Ես միշտ գոմում խոսում եմ իմ կենդանիների հետ։ Նրանք ինձ խնդրեցին ինչ-որ բան անել իրենց համար, օգնել իրենց պահպանել իրենց եղջյուրները», - ասել է ֆերմերը։
Այս նախաձեռնության ընդդիմախոսները պնդում են, որ առանց եղջյուրների կովերին ավելի անվտանգ է մոտ հեռավորության վրա պահելը․ նրանք չեն վնասի միմյանց։