ԵՄ-ը կերկարաձգի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները․ Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը վստահ է, որ Եվրոպական Միությունը դեկտեմբեևրին կերկարաձգի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը, որոնք ավարտվում են 2019 թ․ հունվարի վերջին։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նախարարը հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
«Սկզբի համար մենք կերկարաձգենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել են Ղրիմի բռնակցման հետ կապված», - ասել է Մաասը՝ պատասխանելով Մոսկվայի նկատմամբ սահմանափակումների մասին լրագրողի հարցին։
«Այսպես, թե այնպես մենք պետք է սերտ կապի մեջ լինենք երկու կողմերի հետ էլ, ինչը և անում ենք «Նորմանդյան ձևաչափով» մեր ֆրանսիացի գործընկերների հետ՝ իրավիճակը էլ ավելի չլարելու նպատակով։ Մենք մեր ներդրումը կունենանք այս հարցում», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։