Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով վիրավորվել է 6 իսրայելցի

Դեկտեմբերի 9-ին Իսրայելում՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող ավտոբուսի կանգառի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է 6 իսրայելցի։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ տեղով անցնող մի ավտոմեքենայից անհայտ անձինքն կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։ Տեղում իսրայելցի զինվորականները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ, սակայն հանցագործներին հաջողվել է հեռանալ։ Ներկա պահին անվտանգության ուժերը շարունակում են նշված մեքենայի և հարձակվող անձանց որոնողական աշխատանքները։

Ավելի վաղ իսրայելական Kan ռադիոկայանը հայտնում էր, որ տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

Հիշեցնենք, որ 2015 թ․ աշնանը Հորդանանի արևմտյան ափին տեղի ունեցած հարյուրավոր հարձակումների հետևանքով զոհվել էին ավելի քան 50 իսրայելցի և մի քանի արտասահմանցի։ Այդ հարձակումները կազմակերպում էին պաղեստինցիները՝ օգատգործելով ինչպես հրաձգային այնպես էլ սառը զենքեր։ Հաճախ հարձակումներն իրականացվում էին նաև ավտոմեքենաներով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.