Կրեմլը մեկնաբանել է «Ռուսաստանի հետ պատերազմի» մասին Պորոշենկոյի հայտարարությունը

Մոսկվան համաձայն չէ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գնահատականների հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Խոսքը ուկրաինական կողմի սադրանքի և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների կոպիտ խախտման մասին է, որն իրենից ենթադրում է իրավական հետևանքներ», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ սա բացատրվում է Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրություններով։

«Անզեն աչքով կարելի է տեսնել նախընտրական քարոզարշավի ընթացքում, որ Ռուսաստանը որպես թշնամի ներկայացնելով փորձում են ներքաղաքական խնդիրներ լուծել», - նշել է Կրեմլի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ Պորոշենկոն Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի շուրջ, հայտարարել էր Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկի մասին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։

Գործով ձերբակալվել է Ուկրաինայի 24 քաղաքացի, որոնք կարող են դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման։

Ուկրաինան և Արևմուտքի երկրներն այս միջադեպը փորձում են օգտագործել որպես Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրվակ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.