Մեթիսը հրաժարվում է Շոյգուի հետ քննարկել Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը․ ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ուղերձում դիմել էր Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին՝ կոչ անելով քննարկել Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի շուրջ երկու կողմերի հակասությունները, սակայն ամերիկյան պաշտպանական գերատեսչությունից որևէ ֆորմալ պատասխան չի ստացվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատան ռազմական ատաշեի միջոցով Ջեյմս Մեթիսին է հղվել երկու ուղերձ։ Առաջինը վերաբերվում է Սիրիայի հարցին։
«Երկրորդ ուղերձում ՌԴ պաշտպանության նախարարը Ջեյմս Մեթիսին առաջարկում է քննարկել Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի շուրջ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները», - նշել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Սերգեյ Շոյգուն պատրաստ է «բաց և թափանցիկ քննարկում ունենալ ամերիկացի գործընկերների հետ ներկայում առկա բոլոր խնդիրների վերաբերյալ»։
«Վերջին երեք օրերի ընթացքում ԱՄՆ-ից նույնիսկ ձևական որևէ արձագանք չի եղել տվյալ ուղերձներին։ Սա խոսում է ամերիկյան կողմի անպատրաստակամության մասին», - հավելել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ առաջին նոտայում ռուսական կողմն անհանգստություն է հայտնել Սիրիայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում քրդերի և արաբների միջև հակասությունների աճ վերաբերյալ։
Աղբյուր՝ https://tass.ru/armiya-i-opk/5916679