Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տվել Արևմուտքին միջամտել Սիրիայի ներքին գործերին․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատում Ռուսաստանի և Իրանի ջանքերը սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացին Արևմուտքի միջամտությունը զսպելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին Ասադը խոսել է Դամասկոսում Իրանի արտաքին գործերի փոխնախարարի հետ հանդիպմանը։

«Իրանի և Ռուսաստանի ջանքերի շոնրհիվ հաջողվել ստեղծել քաղաքական կարգավորման այնպիսի պայմաններ, որ գործընթացն ընթանա հենց սիրիացիների ղեկավարմամբ, ոչ թե արտաքին ճնշումների», -ասել է Ասադը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ փոխնախարարի հետ Ասադը քննարկել է նաև երեք երաշխավոր պետությունների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիների, ինչես նաև ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի միջև այս օրերին Ժնևում ընթացող հանդիպումը, որը նվիրված է սահմանադրական հանձնաժողովի ձևավորմանը։

Ներկայում որոշվում է տվյալ մարմնում քաղաքացիական հասարակությունից անկախ մասնակիցներ ընտրելու հարցը։ Ավելի վաղ համաձայնեցվել էր կառավարության և ընդդիմության կողմից ներկայացուցչների հարցն այդ հանձնաժողովում։

Սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը կայացվել էր այս տարվա հունվարի 31-ին սիրիական հակամարտության կարգավորման հարցով Սոչիում կայացած համաժողովի ժամանակ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.