Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել է 17 խաղաղ բնակիչ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով ավելի քան 17 մարդ է զոհվել Սիրիական Դեր Զոր նահանգում։ Այս մասին տեղեկացնում սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Օդային հարձակման հետևանքով պատճառվել է նաև նյութական խոշոր վնաս։

Բնակավայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գտնվում է Հաջին քաղաքից հարավ-արևելք։ Վերջինը երկար ժամանակ Իսլամական պետության համար ծառայել է որպես հենակետ։ Երկու օր առաջ արաբաքրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զորամիավորումը արևմտյան կոալիցիայի օժանդակությամբ իր վերահսկողությունը հաստատեց այս բնակավայրի նկատմամբ։

Դեկտեմբեր 7-ին այս բանակվայրում տեղի էր ունեցել ևս մեկ օդային հարձակում, ինչի հետևանքով զոհվել էր մեկ ընտանքի 7 անդամ։

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տվյաներով՝ միայն նոյեմբեր ամսին այս բնակավայրում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով զոհվել է 196 մարդ, որոնցից 70-ը՝ երեխա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.