ԱՄՆ-ը որոշել է Թուրքիային մատակարարել Patriot տեսակի հրթիռներ՝ ընդհանուր 3,5 միլիարդ դոլար արժեքով

Ամերիկյան վարչակազմը որոշում է ընդունել Թուրքիային Patriot տեսակի զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ, որի ընդհանուր արժեքը կկազմի 3,5 միլիարդ դոլար։

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության և անվտանգության վարչությունը, որը պատասխանատու է ռազմական տեխնիկայի և զինամթերքի՝ այլ երկրներ մատակարարման, ինչպես նաև Վաշինգտոնի դաշնակիցներին պաշտպանության ոլորտում ֆինանսական աջակցության համար։

Որոշվել է Թուրքիա մատակարարել Patriot MIM-104E տեսակի 80 զենիթային կառավարվող հրթիռ և PAC-3 տեսակի 60 հրթիռ։

Ամրիկյան պաշտպանական գերատեսչության տեսանկյունից՝ պայմանագրի կնքումը բխում է «ԱՄՆ-ի անվտանգության և ազգային շահերից»։ Ըստ ամերիկյան կողմի՝ այն կբարձրացնի նաև «ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի անվտանգության մակարդակը, որը կռվում է ահաբեկչության դեմ»։

Ամերիկյան վարչակազմն արդեն այս որոշումն ուղարկել է Կոնգրեսի հաստատմանը։ Այժմ օրենսդիր մարմինն ունի 30 օր այն քննարկելու և անհրաժեշտության դեպքում արգելափակելու համար։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վերջինիս մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էին, որ Անկարան պատրաստ է գնել ամերիկյան Patriot տեսակի համակարգեր, եթե ամերիկյան կողմից ստացվի լավ առաջարկ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.