Թրամփը պատրաստ է հանդիպել Էրդողանին․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն ներկա պահին որևէ հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողների զրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Հոգան Գիդլին։

«Չնայած՝ ներկա պահին ոչ մի հանդիպում չի նախատեսվում, սակայն մեր նախագահը բաց է ցանկացած հանդիպման համար», - ասել է Սպիտակ տան մամուլի փոխխոսնակը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Թրամփի և Էրդողանի միջև տեղի ունեցած վերջին հեռախոսազրույցի ժամանակ վերջինս ԱՄՆ նախագահին առաջարկել էր 2019 թ․ այցելել Թուրքիա։

Քալընը նաև պատմական էր համարել այդ հեռախոսազրույցն այն պատճառով, որ դրա արդյունքում երկու երկրների ղեկավարները որոշել են, որ «Իսլամական պետության դեմ պայքարում Թուրքիային և Միացյալ Նահանգներին պետք չեն քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» և «ժողովրդավարական միություն» զորամիավորումները»։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը խոսել է նաև ամերիկացի զինվորականների պատվիրակության՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին, որի ընթացքում վերջիններս թուրք գործընկերների հետ «քննարկելու են ամերիկյան զորքերի՝ Սիրիայից դուրսբերման գործընթացը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.