Անհայտ անձինք զինված հարձակում են գործել Լիբիայի արտգործնախարարության շենքի վրա

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, անհայտ անձինք զինված հարձակում են գործել Տրիպոլիում Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվում է, որ հարձակումը կատարել է մահապարտ-ահաբեկիչը։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ևս հինգը։

Libya Akhbar լրատվականի փոխանցմամբ՝ զինյալները եղել են 6-ը, որոնցից 3-ը՝ մահապարտներ։ Afrigate News-ի փոխանցմամբ՝ զոհվել է ԱԳՆ-ի իսլամական համագործակցության բաժնի ղեկավարը։

Նշվում է, որ շենքի ներսում տեղի ունեցած պայթյունից հետո անմիջապես գործարկվել է մուտքի մոտ տեղադրված պայթուցիկը։ Պայթյուներից հետո կրակոցներ են հնչել։ Արտաքին գործերի նախարարության շենք են ուղարկվել հատուկ ծառայության աշխատակիցներ, որոնք կարողացել են ոչնչացնել մեկ զինյալի, որի վրա նույնպես ամրակցված է եղել պայթուցիկ սարք։

Թաղամասը, որտեղ գտնվում է ԱԳՆ շենքը, ամբողջությամբ շրջափակված է։ Շենքի վերևի հարկերից մեկում հրդեհ է բռնկվել, որն սկսել է տարածվել շենքի մյուս մասեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.