Իսլամական պետությունն ստանձնել է Լիբիայի ԱԳՆ շենքի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Տրիպոլիում Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը։

Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Լիբիայի ԱԳՆ շենքում տեղի ունեցած պայթյունների և դրան հաջորդած կրակահերթի հետևանքով զոհվել էր 3 մարդ, ավելի քան երկու տասնյակը ստացել էին մարմնական վնասվածքներ։

Զոհվածների թվում են ԱԳՆ-ի Իսլամական համագործակցության վարչության ղեկավարը, Տրիպոլիի պաշտպանության ուժերի ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչը և մի բժիշկ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.