Ռուս գիտնականները հայտնաբերել են արյան քաղցկեղի հայտնաբերման նոր՝ ավելի մատչելի մեթոդ

Սիբիրի դաշնային համալսարանի գիտնականները մշակել են արյան քաղցկեղի տեսակներից մեկի հետ կապված գենոտիպի փոփոխության հայտնաբերման և նույնականացման նոր ալգորիթմ, որը յոթ անգամ էժան է դասական մեթոդից և թույլ է տալիս ախտորոշել օնկոլոգիական այս հիվանդությունը դրա վաղ շրջանում՝ 1-2 օրվա ընթացքում։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

«Սիբիրի դաշնային համալսարանի գիտնականները մշակել են արյան քաղցկեղի տեսակներից մեկի հայտնաբերման նոր ալգորիթմ։ Սրա առավելությունն իր մատչելիությունն է և այն, որ հիվանդությունը կարելի է բացահայտել վաղ շրջանում, երբ դեռ հիվանդությունը տարածվել է օրգանիզմի բջիջների ընդամենը 3-5%-ի վրա», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիվանդության ախտորոշումն արագացնելու համար գիտնականները մշակել են ալգորիթմ, որը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլը, որը տևում է ոչ ավել քան մեկ օր, թույլ է տալիս միանշանակ բացահայտել գենոտիպի փոփոխության առկայությունը, այսինքն՝ պարզել թե ովքեր են առողջ, ովքեր՝ ոչ։

Երկրորդ փուլը, որը նույնպես տևում է ոչ ավել քան մեկ օր, հաստատում է ավելի վաղ բացահայտված գենոտիպի փոփոխության առկայությունը և արձանագրում է այն։

Սիբիրի դաշնային համալսարանի մոլեկուլիար-գենետիկ մեթոդով զննությունների լաբորատորիայի ղեկավար Տատյանա Սուբոտինայի խոսքով՝ ախտորոշման և բուժման այս նոր մեթոդը թույլ է տալիս զննել միաժամանակ 30 մարդու։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.