Էրդողանը հավաստիացրել է, որ կապահովվի Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելով քրդական ուժերի անվտանգությունը․ Պոմպեո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավաստիացրել է, որ Անկարան կապահովի Սիրիայում այն ուժերի անվտանգությունը, որոնք օգտվում են Վաշինգտոնի աջակցությունից։ Այս մասին ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Լրագրողը պետքարտուղարին հարցրել է, թե արդյոք Վաշինգտոնը հավատում է, որ թուրքական բանակը չի հարվածի Սիրիայում գտնվող քրդերին։

«Թուրքիայի նախագահի և նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացումներ է տվել, որ իրենք կշարունակեն պայքարն Իսլամական պետության դեմ», - ասել է Պոմպեոն։

Նրա խոսքով՝ հենց այս պատճառով էլ մերձավորարևելյան շրջագայության ժամանակ իր հետ Թուրքիա է այցելելու նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոլթոնն արդեն ժամանել է Թուրքիա և պատրաստվում է հանդիպում ունենալ իր թուրք գործընկերոջ հետ։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարին հարց է տրվել նաև, թե արդյոք ինքն անձամբ վստահում է Էրդողանին։ Ի պատասխան՝ Պոմպեոն նշել է, որ ավելի մեծ նշանակություն է տալիս մարդկանց ձեռնարկած գործողություններին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.