Կիմ Չեն Ընը հեռացել է Պեկինից իր անձնական գնացքով

Այսօր՝ հունվարի 9-ին, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռացել է Չինաստանից իր անձնական գնացքով։ Այս մասին տեղեկացնում ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գնացքը շարժվել է մայրաքաղաքի կենտրոնական կայանարից։ Դրանից առաջ «Պեկին» հյուրանոցում Հյուսիսային Կորեայի առաջնորդը ճաշել է ՉԻնաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Առավոտյան Կիմ Չեն Ընը եղել էր Պեկինի հարավարևելքում գտնվող բնակավայրում, որտեղ այցելել էր Tong Ren Tang կորպորացիայի դեղագործական ֆաբրիկա։ Երեքշաբթի երեկոյան էլ տեղի էր ունեցել նրա և Սի Ցզինպինի պաշտոնական հանդիպումը։

Հատկանշական է, որ Չինաստան կատարած այցի ընթացքումԿիմ Չեն Ընին ուղեկցել է նաև իր խորհրդականներից Կիմ Յոն Չհոլը, որը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ։

ԿԺԴՀ առաջնորդի՝ Չինաստան այցելության մասին լուրերը հաստատվեցին այն բանից հետո, երբ հարավկորեական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող գնացքը հունվարի 7-ին հատել է Չինաստանի սահմանը։

Հունվարի 3-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Հանը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակի բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ համաշխարհային խաղաղության և կայունության վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.