Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահին հրավիրել է Փհենյան

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկին կատարած կատարած այցի ժամանակ Փհենյան է հրավիրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կորեայի կենտրոնական հեռուստատեսությանը։

Նշվում է, որ ՉԻնաստանի առաջնորդը հաճույքով ընդունել է հրավերը և հայտնել, որ «անպայման պատրաստվում է այցելել ԿԺԴՀ»։

Հունվարի 7-ից 10-ը ԿԻմ Չեն Ընը գտնվում է Չինաստանում։ Երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 8-ի երեկոյան։

Հատկանշական է, որ Չինաստան կատարած այցի ընթացքում Կիմ Չեն Ընին ուղեկցել է նաև իր խորհրդականներից Կիմ Յոն Չհոլը, որը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ։

ԿԺԴՀ առաջնորդի՝ Չինաստան այցելության մասին լուրերը հաստատվեցին այն բանից հետո, երբ հարավկորեական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող գնացքը հունվարի 7-ին հատել է Չինաստանի սահմանը։

Հունվարի 3-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Հանը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակի բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ համաշխարհային խաղաղության և կայունության վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.